Հայերեն   English   Русский  

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը նահանջել է մեկ հորիզոնականով


  
դիտումներ: 439

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի փետրվարի մեկին հրապարակած վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:

Արոնյանի ընթացիկ վարկանիշը, ինչպես նախորդ ամիս, 2797 միավոր է:

Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (76-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (82-րդ, 2664):

Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800):

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 52-րդ տեղում է (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդ (2392):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: