Հայերեն   English   Русский  

​Իսրայելը 60 հազար աֆրիկացի փախստականներին 60 օր ժամանակ է տվել


  
դիտումներ: 368

Իսրայելի իշխանությունները սկսել են ծանուցումներ ուղարկել աֆրիկացի հազարավոր փախստականներին և ներգաղթյալներին:

Վերջիններիս սպառնում են բանտարկել, եթե չլքեն երկիրը: Կիրակի օրը ուղարկված համապատասխան ծանուցումներով կառավարությունը 60 օր ժամանակ է տվել աֆրիկյան երկիր տեղափոխվելու համար՝ դրա դիմաց առաջարկելով 3500 ԱՄՆ դոլար և ինքնաթիռի տոմս:

Նրանց, ովքեր չեն համաձայնի այդ պայմաններին, սպառնում է անհապաղ ձերբակալություն:

Հիմնականում Էրիտրեայից և Սուդանից մոտ 60 հազար աֆրիկացի փախստականները Իսրայել են հասել Իսրայել-Եգիպտոս սահմանը հատելով՝ նախքան անապատի երկայնքով ցանկապատ կառուցելու մասին կառավարության որոշումը:Նրանցից շատերը փախել են հետապնդումներից և բռնություններից: Իսրայելի կառավարությունը արդեն հետ է ուղարկել 20 հազար փախստականի, բայց շատերը շարունակում են ապրել և ցածր վճարվող աշխատանք կատարել Իսրայելում: Իսրայելը ապաստան է տվել 1%-ից էլ քիչ աֆրիկացի փախստականների:

Ուղարկված նամակներում նշվում է, որ ապաստան փնտրողներին կուղարկեն անանուն երկիր, «որն ունի կայուն կառավարություն, վերջին տասնամյակում զգալիորեն զարգացել է և ընդունել հազարավոր քաղաքացիների՝ այդ թվում աֆրիկացի փախստականների»:

Իսրայելի Կառավարությունը հրաժարվում է

նշել այդ պետության անունը, բայց պաշտոնյաները նշում են, որ խոսքը Ռուանդայի մասին է:

Փախստականներից շատերը նշում են, որ ավելի լավ է բանտ գնան, քան Արևելյան Աֆրիկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: