Հայերեն   English   Русский  

Հայ շախմատիստները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Աէրոֆլոտ Օփեն մրցաշարին


  
դիտումներ: 410

Փետրվարի 19-ից մարտի 2-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա Աէրոֆլոտ Օփեն խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվեն 3 մրցաշար.

A մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու 2549 և ավել գործակից ունեցող շախմատիստները,

B մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու 2299-2550 վարկանիշ ունեցող շախմատիստները,
C մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստները,

Գլխավոր՝ A մրցաշարին, կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:
B մրցաշարին կմասնակցեն Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:

C մրցաշարում այս պահին Հայաստանից գրանցվել է միայն մեկ մասնակից՝ Մարկ Բասենցյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: