Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդը 8 ժամ տևողությամբ ելույթով ռեկորդ է սահմանել


  
դիտումներ: 395

The Hill պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին Կոնգրեսի ստորին պալատում 8 ժամ շարունակ անդադար ելույթի շնորհիվ ռեկորդ է սահմանել: Գրում է Russian.rt.com-ը:

77-ամյա Փելոսին հանդես է եկել «Հետաձգված գործողություն երեխաների ժամանման համար» (DACA) ծրագրի մասնակիցների պաշտապնությամբ, որն արգելում է դեռևս մանուկ ժամանակ ԱՄՆ ժամանած հազարավոր ապօրինի ներգաղթյալների արտաքսումը:

«Մեր երազողները կախյալ վիճակում են հայտնվել, նրանց գլխին վախի և անորոշության ամպ է կախված: Հանրապետականների բարոյական վախկոտությունը պետք է ավարտվի», - հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդը:

Հաղորդվել է, որ Փելոսին իր ելույթը տեղական ժամանակով 10:00-ին է սկսել, իսկ մոտավորապես ժամը 17.00-ին նրան գրություն են փոխանցել, որում նշել են, որ նա գերազանցել է անդադար ելույթի տևողության նախկին ռեկորդը: Սակայն իր ելույթը Փելոսին միայն 18:10:ին է ավարտել:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1909 թ. Կոնգրեսական Ջեյմս Քլարկի կողմից, որը ելույթ էր ունեցել 5 ժամ 15 րոպե:

Հիշեցնենք, որ հունվար 10-ին դաշնային դատավորը կարգադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ժամանակավորապես վերսկսել DACA ծրագիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: