Հայերեն   English   Русский  

​Հարավային Կորեայի նախագահը կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդի քրոջը


  
դիտումներ: 374

Հարավային Կորեայի նախագահը պլանավորում է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չենի քրոջը և Հյուսիսային Կորեայի այլ պաշտոնյաների այս շաբաթ Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում:

Կիմ Յոնգը կդառնա Հյուսիսային Կորեան ղեկավարող ընտանիքի առաջին անդամը, որը 1950-53թթ. Կորեական պատերազմից ի վեր այցելում է հարավ:

Նա պատրաստվում է Փհենչհան ժամանել ուրբաթ օրը մասնավոր ինքնաթիռով` մասնակցելու օլիմպիական խաղերի բացման արարողությանը, գրում է Associated Press-ը:

Շաբաթ օրը նա կճաշի Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեի հետ: Այդ հանդիպումը դժվար թե շրջադարձային լինի Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի զարգացման հետ կապված միջազգային լարվածության թուլացման առումով, այսուհանդերձ, ամիսներ առաջ նման հանդիպումը անհավատալի էր թվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: