Հայերեն   English   Русский  

Կամչատկայի արևելյան ափերի մոտ 4.5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 370

Սեյսմոլոգները Կամչատկայի արևելյան ափերի մոտ 4,5 մագնիտուտով երկրաշարժ են գրանցել: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կամչատկայի մասնաճյուղի երկրաֆիզիկական ծառայության մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 9-ի առավոտյան Կամչատկայի ծոցի ջրատարածությունում:

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 25 կմ խորության վրա Ուստ Կամչատսկ ավանի Ուստ Կամչատսկ գյուղից 43 կմ դեպի հարավ: Էպիկենտրոնում մինչև Պետրոպավլովսկ-Կամչատսկ հեռավորությունը 400 կիլոմետր է կազմել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

ՌԴ ԱԻՆ-ի Կամչատկայի երկրամասի վարչությունից հայտնել են, որ տարածաշրջանի այդ բնակավայրերում ստորգետնյա ցնցումներ չեն զգացվել, տուժածներ և ավածություններ չկան:

Հունվարին հաղորդվել էր, որ Անապայում 4,0 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: