Հայերեն   English   Русский  

Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակ՝ Նյու Յորքում


  
դիտումներ: 1365

Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզասրահում ուժերը չափեցին հունահռոմեական ոճի ըմբիշներ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ, 23-ամյա Կայլ Դեյկը և Արսեն Ջուլֆալակյանը:

Վերջինս աշխարհի նորընծա չեմպիոն է, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

74 կգ քաշային 27-ամյա հայ ըմբիշի մրցակիցն ԱՄՆ-ի ուսանողական խաղերի քառակի չեմպիոն, այդ երկրի օլիմպիական հույսերից մեկն է:

Ամերիկացի ըմբիշն իր գործողություններում շատ զգուշավոր էր: Այդուհանդերձ, նրան տան պատերն էլ չօգնեցին: Արսենը տպավորիչ հաղթանակ տարավ 6:3 հաշվով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: