Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի առաջնորդին ԿԺԴՀ է հրավիրել


  
դիտումներ: 495

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինին Փհենյան է հրավիրել: Այդ մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական իշխանություններին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է «Рёнхап» լրատվական գործակալությունը, համապատասխան հրավերը հարավկորեական առաջնորդին փոխանցել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոն:

Հաղորդվել է, որ Կիմ Չեն Ընը կոչ է արել Մուն Չժէ Ինին որքան հնարավոր է շուտ ԿԺԴՀ այցելել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հյուսիսկորեական պատվիրակությունը Հարավային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման նպատակով Սեուլ է ժամանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: