Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանը ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման ամենաշահագրգիռ կողմն է. Էլմար Մամեդյարով


  
դիտումներ: 2026

Ադրբեջանը ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է առավել վճռական և գործուն քայլեր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Այս մասին ֆրանսիական «Le Journal du Parlement» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարե է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» կայքը, ըստ արտգործնախարարի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չպետք է Հայաստանին թույլ տան «խախտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ինչպես նաև պետք է ապահովեն քաղաքական-դիվանագիտական ճնշման միջոցով հայկական զորքերն Արցախի տարածքից դուրս բերումը»:

«Մենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` այդ հակամարտության կարգավորման ջանքերին, սակայն կարծում ենք, որ դրա կարգավորման համար անհրաժեշտ են առավել վճռական և գործուն քայլեր: Համատեղ ջանքերով սահմանված է հակամարտության փուլային կարգավորման ճանապարհային քարտեզը»,- նշել է արտգործնախարար Մամեդյարովը` հավելելով, որ Ադրբեջանը հակամարտության շուտափույթ կարգավորման ամենաշահագրգիռ կողմն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: