Հայերեն   English   Русский  

​Արմատներով հայ գեղասահորդուհին Օլիմպիադայում համաշխարհային ռեկորդ է սահմանել


  
դիտումներ: 921

Փհենչհանում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, Օլիմպիական չեմպիոնուհի, արմատներով հայ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան)

գեղասահքի կարճ ծրագրում իր հավաքած միավորներով համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Թիմային ելույթներում նա հավաքել է 81.06 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Նախորդ՝ 80.85 միավորի ռեկորդը ևս սահմանել էր Եվգենիա Մեդվեդևան Տոկիոյում անցյալ տարի տեղի ունեցած աշխարհի թիմային առաջնությունում:

Հիշեցնենք, որ ռուս մարզիկները Օլիմպիական խաղերում հանդես են գալիս Օլիմպիական կոմիտեի դրոշի ներքո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: