Հայերեն   English   Русский  

​Մոսկվայից ուղևորվող ինքնաթիռը կործանվել է.զոհերի մեջ հայեր կան. օդաչու Սերգեյ Գամբորյանը և Վարսիկ Սևոյանը


(լրացված)


  
դիտումներ: 7670

Մոսկվայից Օրսկ թռչող ԱՆ-148 ինքնաթիռն այսօր 14:25-ի սահմաններում Դոմոդեդովո օդանավակայանից թռիչքն իրականացնելուց կարճ ժամանակ անց կորել է ռադարներից:

Նախնական տվյալներով ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ նշելով, որ դեպքի վայր են ժամանել փրկարարական ուժեր:

Ինքնաթիռում 71 մարդ է եղել՝ անձնակազմի 6 անդամ և 65 ուղևոր:

Ինքնաթիռը պատկանել է «Սարատովյան» ավիաընկերությանը: Ավիավթարի պատճառների մասին հստակ տեղեկություններ չկան:

«Սարատովյան ավիաուղիներ» ընկերւթյան Ան-148 օդանավի կործանման հետևանքով մահացած Վարսիկ Սևոյանը հաշվառված էր Գեղարքունիքի Զոլաքար գյուղում, սակայն երկար տարիներ ամուսնու հետ բնակվել է ՌԴ Օրսկ քաղաքում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը:

«Վարսիկը ամուսնացել է մեր գյուղի բնակիչ Հունան Մարտոյանի հետ և հաշվառվել է մեր գյուղում: 1997 թվականից ապրում են ՌԴ Օրսկ քաղաքում, ունեն 2 երեխա` տղա և աղջիկ: Աղջիկն ամուսնացած է»,-ասել է համայնքապետը:

Նշենք, որ Մերձմոսկվայում կործանված Ան-148 օդանավում երկու հայ է եղել. մեկը երկրորդ օդաչու Սերգեյ Գամբորյանն է, մյուսը՝ Վարսիկ Սևոյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: