Հայերեն   English   Русский  

Մարին Լե Պենը Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններում հաղթելու համար միջոց է գտել


  
դիտումներ: 246

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է կուսակցության անվան փոփոխության մասին, ինչը նրա կարծիքով կարող է օգնել հաջորդ նախագահական ընտրություններում հաղթելու համար: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին Լե Պենը հայտարարել է Europe 1 ռադիոկայանի եթերում: Սակայն Լե Պենը չի բարձրաձայնել կուսակցության նոր անունը և միաժամանակ ընդգծել, որ այն իր կուրսը չի փոխել:

«Մենք ոչնչից չենք հրաժարվում՝ մենք մեր պատմության մեջ նոր էջ ենք բացում», - հայտարարել է Լե Պենը:

Նա նաև հավելել է, որ ցանկանում է վերակազմավորել «Ազգային ճակատը» որպես քաղաքական ընդդիմության, որը Ֆրանսիայում կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությանը կարժանանա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լե Պենը պաշտոնապես առաջարկել է մարտին կայանալիք կուսակցության համագումարի ընթացքում փոխել դրա անվանումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: