Հայերեն   English   Русский  

​Ամբողջ Հոլիվուդը քննարկում է Սառա Ջեսիկա Փարքերի և Քիմ Քեթրոլի վեճը


  
դիտումներ: 1080

«Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի աստղերի միջև վեճը նոր ընթացք է ստացել

Ընդամենը մեկ շաբաթ առաջ հանրությունն ականատես դարձավ հայտնի հեռուստասերիալի երկու դերասանուհիների միջև առճակատմանը, քանի որ հեռուստատեսային շոուի շրջանակներում Սառա Ջեսիկա Փարքերը հայտարարել էր, որ Քիմ Քեթրոլը կոտրել է իր սիրտը, երբ հրաժարվել է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի երրորդ մասում նկարահանվել:

Իսկ այսօր արդեն համացանցի օգտատերերը քննարկում են դերասանուհիների վեճում գրանցված նոր շրջադարձը: Այս անգամ արդեն Քեթրոլը հրապարակայնորեն վիրավորել է Փարքերին ինսատգրամի իր էջում:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սառա Ջեսիկա Փարքերը իր ցավակցությունն էր հայտնել Քեթրոլի եղբոր մահվան կապակցությամբ: Օրեր անց Քիմ Քեթրոլը որոշել էր պատասխանել նախկին գործընկերուհուն՝ հայտարարելով, որ նրա բարոյական աջակցության կարիքը չունի:

«Մայրս հարցրեց ինձ, թե երբ է այդ կեղծավորն ինձ հանգիստ թողնելու: Քո ցավակցությունները հիշեցնում են այն մասին, թե որքան դաժան ես դու եղել ու մնում: Արի մեկընդմիշտ հստակեցնենք ամեն ինչ, եթե մինչև այժմ դա չի հաջողվել: Դու իմ ընտանիքի անդամը չես, իմ ընկերը չես: Այդիսկ պատճառով վերջին անգամ եմ պահանջում դադարել մեր ողբերգությունը շահարկել քո՝ «լավ աղջկա» կերպարը պահպանելու համար», - գրել է Քեթրոլը:

Հիշեցնենք, որ իրականում Քիմ Քեթրոլը դեմ չէ, որպեսզի չորս ընկերուհիների մասին պատմող ֆիլմի երրորդ մասը նկարահանվի, սակայն ցանկանում է, որպեսզի Սամանտայի դերում իրեն մեկ այլ դերասանուհի փոխարինի: Նա իր որոշումը բացատրում է այն հանգամանքով, որ չի ցանկանում փչացնել էկրանային հերոսուհու կերպարը, քանի որ ինքն արդեն 61 տարեկան է: Քիմը նաև համարում է, որ հեռուստասերիալի դերասանուհիները երբեք ընկերուհիներ չեն եղել և իր որոշումից նեղանալն ուղղակի ինիմաստ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: