Հայերեն   English   Русский  

Ճապոնիայում ուժեղ ձնաբքի հետևանքով 7 զոհ և ավելի քան 60 վիրավոր կա


  
դիտումներ: 109

NHK հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ճապոնիայում ուժեղ ձնաբքի հետևանքով 7 մարդ զոհվել է, ավելի քան 64-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ զոհերի և տուժածների գերակշռող մասը Ֆուկուի պրեֆեկտուրայից են: Երեք մարդ զոհվել է ավտոմեքենայում ածխաթթվային գազի թունավորումից այն բանից հետո, երբ ձյունը ծածկել է արտաժայթքման խողովակը: Մեկ քաղաքացի ընկել է տանիքի վրայի ձյունը մաքրելու ընթացքում, իսկ ևս մեկը մահացած է հայտնաբերվել ձյուն մաքրող մեքենայում:

Հեռուստաընկերության տվյալներով՝ մյուս երկու զոհերը Նիգաթա և Ֆուկուոկա պրեֆեկտուրաներից են: Իսկ վնասվածք ստացած քաղաքացիների մեծ մասը տուժել են ձյան մաքրման աշխատանքների ընթացքում:

Հիշեցնենք, որ ձյան տեսքով ուժեղ տեղումները Ճապոնիայում արդեն երկու շաբաթ շարունակ չեն դադարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: