Հայերեն   English   Русский  

Փենսը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ բանակցելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին


  
դիտումներ: 186

Միացյալ Նահանգները պատրաստ է Հյուսիային Կորեայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել: The Washington Post պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում համապատասխան կարծիք հայտնել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ըստ էության ճնշումը չի թուլանա, քանի դեռ ԿԺԴՀ-ն իսկապես չանի այն, ինչը ամերիկյան-հարավկորեական դաշինքի կարծիքով իրենից միջուկային զինաթափմանն ուղղված գործում էական քայլ չի ներկայացնի», - ընդգծել է ԱՄՆ-ի փոխնախագահը:

Նա հավաստիացրել է, որ Փհենյանի վրա առավելագույն ճնշման արշավը կշարունակվի և կամրապնդվի:

«Սակայն եթե դուք (ԿԺԴՀ) ցանկանում եք զրուցել, ապա մենք կզրուցենք», - հայտարարել է Փենսը: Ավելի վաղ նա հայտարարել էր ԿԺԴՀ-ի ագրեսիային ցանկացած տարբերակով՝ այդ թվում նաև ռազմական, պատասխանելու՝ պատրաստակամության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: