Հայերեն   English   Русский  

Գուամի և Հյուսիսային Մարիանյան կղզիների ափերի մոտ 6,2 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 196

Գուամի և Հյուսիսային Մարիանյան կղզիների ափերի մոտ 6,2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Գրանցված երկրաշարժի մասին հաղորդագրություն տարածել է Եվորպական միջերկրծավյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Հաղորդվել է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են միջազգային կոորդինացված ժամանակով 23:14-ին: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախի խորությունը 40 կմ է կազմել: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունը բացակայում է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պերուի ափերի մոտ 5,4 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: