Հայերեն   English   Русский  

Տոմսկի մարզում ուղղաթիռի վթարային վայրէջքի հետևանքով տուժածներ կան


  
դիտումներ: 444

Ռուսաստանի Տոմսկի մարզում Ми-8 ուղղաթիռի վթարային վայրէջքի հետևանքով 6 մարդ է տուժել: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ի տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ми-8 ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Ալեքսանդրովսկոյե շրջանի Ալեքսանդրովսկոյե գյուղից 42 կմ դեպի հարավ-արևելք: Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով 6 մարդ է տուժել, զոհեր՝ չկան», - նշվել է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոմսկի մարզում Ми-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել և այրվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: