Հայերեն   English   Русский  

Նյու Յորքի գլխավոր դատախազը Վայնշտեյն եղբայրների դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել


  
դիտումներ: 284

Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը Հարվի և Ռոբերտ Վայնշտեյնների, ինչպես նաև նրանց ղեկավարած Weinstein Company ընկերության դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել: Գրում է Vesti.ru-ն:

Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով դատախազի հայտարարությանը: Հայցը կապված է սեռական ոտնձգությունների հետ և ընկերությանը լուրջ հետևանքներով է սպառնում:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ընկերության հիմնադիր Հարվի Վայնշտեյնը սեքս սկանդալից հետո լքել է այն: Սկանդալից հետո պլանավորվում է ընկերությունը վաճառել:

«Weinstein Company ընկերությունը Նյու Յորքի օրենքները խախտելու մեջ է մեղադրվում: Մասնավորապես հայցում նշվել է, որ ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին չի պաշտպանել սեռական ոտնձգություններից և նվաստացումներից: Ընկերության վաճառքն ապագայում կվնասազերծի աշխատակիցներին, տուժողներին փոխհատուցումով կապահովի: Բացի այդ նշվել է, որ օրենքները խախտողները և նրանց օգնականները անօրինական ճանապարհով չեն հարստանա», - ասել է դատախազը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերից Հարվի Վայնշտեյնի հասցեին ավելի քան 80 կին մեղադրանք էր հնչեցրել: Պրոդյուսերի զոհերի շարքում են Անջելինա Ջոլին, Ումա Թուրմանը, Սելմա Հայեկը և այլ համաշխարհային աստղեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: