Հայերեն   English   Русский  

Եգիպտացի զինվորականները Սինայի հյուսիսում 16 ահաբեկչի են ոչնչացրել


  
դիտումներ: 425

Եգիպտական բանակը Սինայի թերակղզու հյուսիսային և կենտրոնական հատվածներում իրականացված ռազմական գործողությունների ժամանակ 16 ահաբեկչի է ոչնչացրել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաընկերությունը:

Ինչպես հայտարարել է գնդապետ Թամեր Ռիֆայը, զինվորականները իրականացված օդային հարձակումների արդյունքում նաև ահաբեկիչների տասնյակ մարտական օբյեկտներ, այդ թվում տրանսպորտային միջոցներ, զինամթերքի պահեստներ և կապի կենտրոններ են ոչնչացրել:

«Երկրի օդուժը 66 օբյեկտ է ոչնչացրել, որոնք օգտագործվել են ահաբեկիչների կողմից», - ասել է գնդապետը:

Նշվում է, որ ահաբեկչության մեջ ներգրավվածության կասկածանքով նաև 30 մարդ է ձերբակալվել:

Սինայի թերակղզում հակաահաբեկչական գործողությունների սկզբի մասին Եգիպտոսի զինված ուժերը հայտարարել էին փետրվարի 9-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: