Հայերեն   English   Русский  

Միխայիլ Սահակաշվիլիին կալանավորել են


  
դիտումներ: 636

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին կալանավորվել է Կիևի ռեստորաններից մեկում: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է քաղաքական գործչի գործընկեր, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոն: Գրում է Gazeta.ru-ն:

«Հենց նոր անհայտ անձինք առևանգվել են նրան... Կիևի «Սուլուգունի »ռեստորանից», - ասել է Դերևյանկոն:

Պատգամավորի խոսքերով՝ նրանք հատուկ նշանակության ուժերից են եղել: Պատգամավորը նաև հայտարարել է, որ տեղյակ չէ, թե Սահակաշվիլուն ինչ ուղղությամբ են տարել:

Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունից, դատախազությունից և միգրացիոն ծառայությունից հայտարարել են, որ քաղաքական գործչի ձերբակալության հետ որևէ առնչություն չունեն:

Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր իրեն Լեհաստան արտաքսելու Ուկրաինայի իշխանությունների որոշման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: