Հայերեն   English   Русский  

Խորվաթիայի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպանը միացավ «Ալաշկերտին»


  
դիտումներ: 340

«Ալաշկերտը» 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել 28-ամյա խորվաթ պաշտպան Դինո Շկվորցի հետ:

Իրադարձություններով հարուստ կարիերան փորձառու ֆուտբոլիստը սկսել է Զագրեբի «Դինամոյում», այնուհետև հանդես է եկել Բելգիայի «Մեխելենում», Իսրայելի «Բեյթար» և «Հապոել» (Քֆար Սաբա) թիմերում, Կիպրոսի «Նեա Սալամինայում», Խորվաթիայի «Սպլիտում», «Վարաժդինում» և «Լոկոմոտիվում», Մոլդովայի բազմակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆում», Ռումինիայի առաջատար ակումբներից մեկում` «Կլուժում»:

Խորվաթ ֆուտբոլիստի նախորդ ակումբը Սլովենիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Անկարանն» էր:

Դինո Շկվորցը հանդես է եկել Խորվաթիայի բոլոր տարիքային պատանեկան և երիտասարդական հավաքականներում` Մ-15 (2 խաղ), Մ-16 (10 խաղ, 1 գոլ), Մ-17 (4 խաղ), Մ-18 (3 խաղ, 1 գոլ), Մ-19 (7 խաղ, 2 գոլ), Մ-20 (1 խաղ) և Մ-21 (4 խաղ):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: