Հայերեն   English   Русский  

​Քայլի Ջեների նախկին ընկերը պահանջում է երեխայի հայրության թեստ անցկացնել


  
դիտումներ: 732

Քայլի Ջեների նախկին ընկերը՝ 25-ամյա ռեփեր Տայգան, Քայլիի երեխա ունենալուց ի վեր առաջին անգամ հայտնվել է հանրային վայրում:

Մինչ այդ լուրեր էին տարածվել, որ երգիչը հայրության ճանաչման թեստ է պահանջել Քայլի Ջեների նորածին դստեր՝ Սթորմիի համար:

Այս մասին գրում է Radar Online-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

«Թայգան հայրության ճանաչման թեստ է պահանջում անցկացնել, քանի որ իսկապես կարծում է, որ կա հավանականություն, որ Սթորմին իր երեխան լինի»,-ասել է աղբյուրը:

Ծննդյան վկայականում որպես երեխայի հայր նշված է Քայլի Ջեների ներկայիս ընկերը՝ ռեփեր Թրեյվիս Սքոթթը, սակայն Թայգան պնդում է, որ չնայած ինքն ու Քայլին բաժանվել են ապրիլին, 9 ամիս առաջ սեռական կապի մեջ են եղել, ուստի չի բացառվում, որ Սթորմին լինի իր դուստրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: