Հայերեն   English   Русский  

Թուրքիան Թիլլերսոնի այցի նախաշեմին ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել


  
դիտումներ: 222

Պաշտոնական Անկարան Ամերիկայի Միացյալ Նահնագների պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի՝ Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին ավելացնում է ճնշումն այդ երկրի վրա:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնին կոչ է արել կոնկրետ քայլեր կիրառել Թուրքիայի այն անհանգստության առնչությամբ, թե Ամրիկան Սիրիայում քրդական խմբավորումներին աջակցում է՝ սպառնալով, որ հակառակ դեպքում երկրների միջև հարաբերությունները կխզվեն:

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՄիացյալՆահանգներին վերջնագիր է ներկայացրել՝ ելույթ ունենալով Ստամբուլում «Թուրքիա-Աֆրին» համաժողովի շրջանակներում: Ըստ նրա՝ Թուրքիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կրիտիկական կետում են գտնվում. դրանք կարող են կամ կարգավորել, կամ էլ ամբողջությամբ դադարեցվել: Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիային ոչ թե խոստում է պետք, այլ փոխադարձ վստահության վերականգնման համար կոնկրետ քայլեր: Հարաբերությունների վատթարացման մեջ վերջինս մեղադրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին:

ՆԱՏՕ-ի գծով երկու դաշնակիցների հարաբերություններում տարաձայնություն է գրանցվել այն բանի առնչությամբ, որ Վաշինգտոնը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում աջակցում է քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին: Անկարան վերջինիս համարում է ահաբեկչական խմբավորում, որը կապ ունի Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ:

Նախորդ ամիս թուրքական զորքերը ներխուժել են քրդերի կողմից վերահսկվող Աֆրին շրջան: Չնայած բազմաթիվ կոչերին՝ Վաշինգտոնը չի միջամտում հակամարտությանը: Թուրքիան սպառնացել է ընդլայնել «Ձիթենուճյուղ» գործողությունը և սկսել հարձակվել սիրիական Մանբիջ քաղաքի վրա, որտեղ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի հետ մեկտեղ գտնվում են նաև ամերիկյան զորքերը: Վաշինգտոնը, իր հերթին, քննադատում է Անկարային՝ հայտարարելով, որ Սիրիայում իրականցավող այդ գործողությունը վնասում է «Իսլամական պետության» դեմ պայքարին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: