Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ի Դիմանկարների ազգային պատկերասրահում ցուցադրվել են Օբամաների դիմանկարները,լուսանկարներ


  
դիտումներ: 90

ԱՄՆ-ի Դիմանկարների ազգային պատկերասրահը ցուցադրել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշել Օբամայի պաշտոնական դիմանկարները:

Օբամաների դիմանկարներ

Կտավների հեղինակները Աֆրիկյան-ամերիկյան նկարիչներ են, որոնց ընտրել են անձամբ Օբամաները:

Դիմանկարներն առաջին անգամ ցուցադրվել են երկուշաբթի «Սմիթսոնյան թանգարանների» խմբի մաս կազմողԱՄՆ-ի Դիմանկարների ազգային պատկերասրահը ցուցադրել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշել Օբամայի պաշտոնական դիմանկարները:

ում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Բարաք և Միշել Օբամաները: Այդ պատկերասրահը հայտնի է ԱՄՆ բոլոր նախագահների դիմանկարների իր հավաքածուով:

Օբամաների դիմանկարներ

Բարաք Օբաման իր ելույթում նշել է, որ իր դիմանկարների հեղինակը՝ Քեհինդ Ուայլին, համբերատար լսել է իր առաջարկներն ու դրանք մեծամասամբ արնամարհել: Օրինակ, նա խնդրել է քչացնել ճերմակ մազերն ու ականջներն ավելի փոքր նկարել, բայց խնդրանքը մերժվել է:

Դիմանկարները այցելուների համար հասանելի կլինեն փետրվարի 13-ից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: