Հայերեն   English   Русский  

Սենատորները պահանջում են Թրամփից «Կրեմլյան զեկույցի» ֆիգուրանտների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել


  
դիտումներ: 179

Politico պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում երեք դեմոկրատ սենատորներ «Կրեմլյան զեկույցում» հայտնված ֆիգուրանտների դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջով բանաձև են նախապատրաստել: Գրում է Gazeta.ru-ն:

Ամերիկացի սենատորներ Բեն Քարդինը, Շերոդ Բրաունը և Ռոբերտ Մենենդեսը կոչ են արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին խստացնել հակառուսական պատժամիջոցները, որը հնարավոր դարձավ 2017թ. ընդունված օրենքի շնորհիվ:

Ինչպես հայտնում է թերթը, դեմոկրատները վրդովված են այն հանգամանքից, որ հունվարին Թրամփի վարչակազմը որոշեց նոր պատժամիջոցներ չսահամնել Ռուսաստանի դեմ:

«Լրջության բացակայությունը, որն արտահայտել է վարչակազմի կողմից ազգային անվտանգության սպառնալիքի դեմ և անգամ կոնգրեսի ավելի հստակ մտադրության դեմ, մտահոգիչ է և չի կարող շարունակվել», - ասել է Կարդինը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կրեմլյան զեկույցը» ծիծաղելի էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: