Հայերեն   English   Русский  

Թրամփ Կրտսերի կինը հոսպիտալացվել է սպիտակ փոշիով ծրարը բացելուց հետո


  
դիտումներ: 193

Միացյալ Նահանգների նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ Կրտսերի կինը՝ Վանեսան հոսպիտալացվել է անհայտ սպիտակ փոշիով ծրար բացելուց հետո: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանությանը:

Հաղորդվել է, որ ծրարը առաքվել է Դոնալդ Թրամփ Կրտսերի բնակարան: Հեռուստաընկերությունը հայտնել է, որ միջադեպից հետո Վանեսան վարակազերծման պրոցեդուրայի է ենթարկվել:

Ներկայումս դեպքի մանրամասները պարզելու նպատակով ոստիկանության և գաղտնի ծառայության աշխատակիցները հետաքննություն են անցկացնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: