Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի վարչապետը հանդիպում կունենա Մերկելի հետ


  
դիտումներ: 214

Բեռլինում փետրվարի 15-ին տեղի կունենա Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտնել է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու ակտուալ միջազգային հարցեր: Դրանից հետո Անգելա Մերկելն ու Բինալի Յըլդըրըմը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը թուրքական կառավարության ղեկավարը կմեկնի Մյունխեն, որտեղ ելույթ կունենա Անվտանգության քաղաքականության միջազգային համաժողովի շրջանակներում: Բինալի Յըլդըրըմն ու նրա ղեկավարած պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ կունենան այլ երկրների ներկայացուցիչների հետ:

Նախորդ ուրբաթ հայտնի է դարձել, որ Թուրքիայի իշխանություններն ազատ են արձագել Գերմանիայի ևս մեկ քաղաքացու, որը, ըստ գերմանական կողմի գնահատականի, ձերբակալվել էր քաղաքական նկատառումներով: Թուրքիայում շարունակում են ազատազրկման մեջ գտնվել Գերմանիայի 6 քաղաքացիներ, այդ թվում՝ «Welt» թերթի լրագրող Դենիզ Յուջելը:

2016 թ-ի հուլիսին Թուրքիայի տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայում ձերբակալվել է Գերմանիայի 28 քաղաքացի: Գերմանացի լրագրողների և իրավապաշտպանների կալանքերն Անկարայի և Բեռլինի միջև հարաբերությունների վատթարացման պատճառ են հանդիսացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: