Հայերեն   English   Русский  

Ասանժը պատմել է Վաշինգթոնից ստացած սպիտակ փոշով ծրարի մասին


  
դիտումներ: 312

Սկանդալային WikiLeaks կայքի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփ Կրտսերի կնոջ՝ Վանեսայի հետ տեղի ունեցած միջադեպը, հայտարարել է, որ ինքը ևս ԱՄՆ-ից ուղարկված անհայտ սպիտակ փոշիով ծրար է ստացել: Գրում է Russian.rt.com-ը:

«Դոնալդ Թրամփ Կրտսերի կնոջը հոսպիտալացրել են այն բանից հետո, երբ նա բացել է ծրարը: Տարօրինակ է՝ ես նույնպես երեքշաբթի օրը ծրար եմ ստացել, որը փոխանցվել է դիվանագիտական ոստիկանությանը: Ինչ վերաբերում է նամականիշին՝ այն ԱՄՆ-ից է»:

Ինչպես ավելի վաղ Անկախը հայտնել էր Միացյալ Նահանգների նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ Կրտսերի կինը՝ Վանեսան հոսպիտալացվել էր անհայտ սպիտակ փոշիով ծրար բացելուց հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: