Հայերեն   English   Русский  

Թուրքիայում քրդամետ կուսակցության համանախագահին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում


  
դիտումներ: 371

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նորընտիր համանախագահ Փերվին Բուլղանի դեմ արդեն դատական հետաքննություն է սկսվել:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը կուսակցության համանախագահի նկատմամբ է ներկայացրել «կազմակերպված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանք:

Փերվին Բուլդանի դեմ գործի շրջանակում նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում: Նշվում է, որ 2009 թ-ի սեպտեմբերի 27-ին ելույթ ունենալիս վերջինս « ահաբեկչական կազմակերպության օգտին գովասանքի խոսքեր է հնչեցրել»: Խոսքը Թուրքիայում արգելված և ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) մասին է:

Նույն այդ քրդամետ կուսակցության այլ համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը ձերբակալվել են 2016 թ-ի նոյեմբերին: Իշխանությունները Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը մեղադրել են նրանում, որ այն Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) քաղաքական թևն է, որն էլ զբաղվում է «ահաբեկչության քարոզչությամբ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: