Հայերեն   English   Русский  

Վենեսուելայում անհայտ անձը կրակ է բացել կառնավալային երթի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ


  
դիտումներ: 374

Վենեսուելայի Էլ Կալյաո քաղաքում անհայտ անձը կրակ է բացել կազմակերպված կառնավալային երթի ուղղությամբ: Գրում է Vesti.ru-ն:

Չարագործը մի քանի կրակոց է արձակել կառնավալային երթի սկսվելուց անմիջապես հետո: Միջադեպի հետևանքով երեք տղամարդ մահացել է տեղում, իսկ ևս 5-ը՝ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել:

Ոստիկանությանը չի հաջողվել չարագործին ձերբակալել: Բացի այդ չի հաջողվել նաև նրա ինքնությունը պարզել: Տեղական ոստիկանությունը շարունակում է չարագործի որոնումները: Հանցագործի դրդապատճառների մասին տեղեկությունը ևս բացակայնում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: