Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը հայտարարել է ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև երկխոսության պահպանման անհրաժեշտության մասին


  
դիտումներ: 330

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև երկխոսության պահպանման անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտնում է «Рёнхап» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը: Գրում է Russian.rt.com-ը:

Կիմ Չեն Ընը ընդգծել է Հյուսիսի և Հարավի միջև բանակցություններում համաձայնության մթնոլորտի պահպանման և դրանց շարունակության կարևորության մասին:

Հաղորդվել է նաև, որ Կիմ Չեն Ընը գոհ է մնացել Փխենչխանում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցած ԿԺԴՀ-ի պատվիրակության այցի արդյունքներից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ընի քրոջ գլխավորած հյուսիսկորեական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: