Հայերեն   English   Русский  

Քեթի Փերին և Օռլանդո Բլումը կրկին միասին են


  
դիտումներ: 829

Բաժանումից մեկ տարի անց երգչուհին և դերասանը վերսկսել են իրենց հարաբերությունները

Նախորդ տարվա փետրվարին Քեթի Փերին և Օռլանդո Բլումը հայտարարեցին ընկերներ մնալու իրենց որոշման մասին: Եվ նախկին սիրեցյալներին իսկապես հաջողվեց ընկերական հարաբերություններ պահպանել: Նրանք մեկնաբանում էին միմյանց լուսանկարները տարբեր սոցիալական ցանցերում և երբեմն ընթրում միասին: Գրում է Elle.ru-ն:

Սակայն վերջին շրջանում Քեթիի և Օռլանդոյի երկրպագուները կասկածում են, որ նրանք միասին են: Նման եզրակացության զույգի երկրպագուները եկել են այն բանից հետո, երբ նախորդ ամիս նրանք միաժամանակ Instagram Stories-ում Մալդինվներում նույն հյուրանոցից լուսանկարներ էին հրապարակել:

Իսկ նախօրեին The Sun պարբերականի աղբյուրը հայտնել է, որ զույգը որոշել է իսկապես վերսկսել իրենց սիրավեպը:

«Նրանք կրկին միասին են: Քեթին ցանկանում է, որպեսզի այժմ իրենց մոտ ամեն ինչ հաջողվի: Նա փորձել է, սակայն չի կարողացել Բլումին մոռանալ: Ուղղակի այս անգամ նրանք ամեն ինչ գաղտնի են պահում», - հայտնել է պարբերականի աղբյուրը:

Հիշեցնենք, որ զույգը ծանոթացել էր «Ոսկե գլոբուս 2016» մրցանակաբաշխությանը հաջորդած հավաքույթի շրջանակներում և արդեն շաբաթներ անց սկսել էին հանդիպել: Պաշտոնապես Քեթին և Օռլանդոն իրենց հարաբերությունների մասին հայտարարել էին 2016թ. մայիսին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: