Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն ձգտում է Սիրիայում երկար ժամանակ մնալ, եթե ոչ հավերժ. Լավրով


  
դիտումներ: 619

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բելգիացի գործընկերոջ՝ Դիդյե Ռեյնդերսի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել է, որ Մոսկվան կասկած ունի, որ ԱՄՆ-ն ցանկանում է երկար ժամանակ մնալ Սիրիայում, եթե ոչ ընդմիշտ: Գրում է Gazeta.ru-ն:

Լավրովի խոսքերով՝ ԱՄՆ-ն հայտարարում է, որ իրենց ներկայությունը Սիրիայում անհրաժեշտ է այնքան ժամանակ, քանի դեռ կայուն քաղաքական գործընթաց չի հաստատվել, որը ընդունելի կլինի բոլորի համար, այսինքն ԱՄՆ-ի կարծիքով ռեժիմի փոփոխությունով:

«Առհասարակ մենք կասկած ունենք, որ որոշ այլ չափանիշներով, որոնց մասին ես այժմ կասեմ, ԱՄՆ-ն ցանկանում է այնտեղ երկար ժամանակ մնալ, եթե ոչ ընդմիշտ», - ասել է Լավրովը:

Ավելի վաղ Լավրովը ԱՄՆ-ի գործողություններում Սիրիայում «քվազիպետություն» ստեղծելու փորձ էր նկատել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: