Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին մեկնաբանել է Մերկելից օգնություն խնդրելու մասին տարածված տեղեկությունը


  
դիտումներ: 602

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին վրացական «Рустави 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում հերքել է տարածված տեղեկությունն այն մասին, որ իբրև օգնություն է խնդրել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելից: Գրում է Russian.rt.com-ը:

«Բացարձակապես գաղափար չունեմ, թե որտեղից կարող էր կանցլերի մասին այդ տեղեկությունը տարածվել, ով է ձեզ նման բան ասել: Ես լավ ծանոթ եմ Մերկելի հետ, սակայն միանշանակորեն նրան չեմ դիմել», - հայտարարել է Սահակաշվիլին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սահակաշվիլին Ուկրաինայից արտաքսվելուց հետո օգնության խնդրանքով դիմել է Եվրոպական միությանը՝ մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին քաղաքական գործչին կալանավորել էին Կիևի ռեստորաններից մեկում և Ուկրաինայից Լեհաստան արտաքսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: