Հայերեն   English   Русский  

Աշոտ Կարապետյանի համար նախատեսված նոր դահուկներն արդեն Փհենչհանի ճանապարհին են. ՀԱՕԿ


  
դիտումներ: 279

ՀԱՕԿ լրատվության բաժինը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ առնչվող անցանկալի պատմության առիթով հայտարարում է:

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա հանձնարարությամբ եւ աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ: Դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանից մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները»:

Հիշեցնենք, որ Yerkir.am-ը, հայտնել էր, որ Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանին չեն տրամադրել խոստացած նոր դահուկային գույքը, իսկ նրա մոտ եղածը կոտրվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: