Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին որոշել է Բրեդ Փիթի պատճառով ավարտել կինոկարիերան


  
դիտումներ: 776

Դերասանուհին որոշել է Լոնդոն տեղափոխվել և նոր կյանք սկսել

Չնայած այն հանգամանքին, որ Ջոլիի և Փիթի հարաբերություններում վերջակետ չի դրվել (զույգը դեռևս ամուսնացած է), Անջելինան պատրաստ է կտրուկ որոշում կայացնել և քաղաքականությունով զբաղվելու նպատակով Լոնդոն տեղափոխվել: Գրում է Elle.ru-ն:

Ինչպես հայտնում են դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները, նա չի ցանկանում նախկին սիրեցյալի հետ նույն քաղաքում ապրել և պարբերաբար հանդիպել նրան: Այժմ Ջոլին պատրաստ է հրաժարվել դերասանուհու կարիերայից, քաղաքականությունով զբաղվել և վերջնականապես Լոնդոն տեղափոխվել: Այնտեղ նա մտադիր է կառավարությունում փախստականների հարցերով խորհրդական աշխատել:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի էր դարձել, որ դատավորը երկարաձգել է նախկին տարի զույգի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ երեխաները կարող են պարբերաբար հանդիպել Փիթի հետ, սակայն ապրում են Ջոլիի հետ:

Իսկ Ջոլին չափազանց դժգոհ է այն փաստից, որ Բրեդը կարգավորել է հարաբերությունները նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հետ և նախկին սիրելիին իրենց երեխաների հետ ծանոթացրել: Այդ դեպքից հետո Ջոլին երեխաներին Լոս Անջելեսից Հորդանան էր տարել, ինչը դուր չէր եկել Փիթին:

Ակնհայտ է, որ Լոնդոն տեղափոխվելու որոշումը դերասանի համար հերթական հարվածը կլինի,ջոլի և զույգին տարաձայնությունների նոր շարք է սպասվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: