Հայերեն   English   Русский  

Պեսկովը ԱՄՆ-ում ռուսական միջամտության մասին հայտարարությունները կախվածություն է անվանել


  
դիտումներ: 556

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Մոսկվայի ենթադրյալ միջամտության վերաբերայլ հայտարարությունները կախվածության են նման: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես դա մեկնաբանելու կարիք չեմ տեսնում: Բանն այն է, որ դա կախվածության է նման», - հայտարարել է Պեսկովը ճեպազրույցի շրջանակներում:

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը «չի միջամտել, չի միջամտում և չի պատրաստվում միջամտել որևէ երկրի ներքին գործերին»:

«Մենք բավական բացասական ենք վերաբերվում, երբ փորձում են միջամտել մեր ներքին գործերին և դա ինքներս չենք անում: Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին և շատ ենք ցավում, որ մեր խոսքերը համառորեն ԱՄՆ-ում հրաժարվում են լսել», - հավելել է նա:

Ավելի վաղ ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել էր ԱՄՆ-ում հերթական ընտրությունների վրա ազդելու Ռուսաստանի մտադրության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: