Հայերեն   English   Русский  

Քայլի Ջեները խախտել է խոստումը և նորածին դստեր համար դայակ վարձել


  
դիտումներ: 1155

Ինչպես հայտնի է, 20-ամյա Քայլի Ջեները օրեր առաջ առաջին անգամ մայրիկ է դարձել և տեղափոխվել Հիդդեն Հիդս մոր՝ Քրիս Ջեների և քույրերի հարևանությամբ ապրելու, որպեսզի նրանք օգնեն իրեն դստեր՝ Սթորմիին խնամելու հարցում: Գրում է Spletnik.ru-ն:

Սակայն պարզվում է մոր և քույրերի օգնությունը բավական չէ: Քայլին բուժքույր է վարձել, որպեսզի վերջինս օգնի իրեն դստեր խնամքի հարցում, թեև նախկինում նա հայտարարել էր, որ սեփական երեխաներ ունենալու դեպքում մտադիր չէ որևէ մեկին նրան մոտ թողնել:

«Սկզբում Քայլին ցանկանում էր, որպեսզի միայն Քրիսը և քույրերը օգնեն իրեն․․․ Թեև Քրիսը անդադար ժամանակ է անցկացրել դստեր առանձնատանը Սթորմիի լույս աշխարհ գալուց հետո», - պատմել է աղբյուրը:

Իսկ Քայլին և նրա սիրելին ու դստեր հայրը՝ ռեփեր Թրևիս Սքոտը միևնույն առանձնատանը չեն ապրում: Սակայն նրանց մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ թեև պաշտոնապես նրանք միասին չեն ապրում, սակայն համատեղ են մեծացնում իրենց դստերը և չափազանց երջանիկ են: Սիրահարները չեն շտապում նաև ամուսնանալու հարցում, այլ նախընտրում են ուղղակի վայելել իրենց փոքրիկը ընտանիքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: