Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԻՆ փրկարարական գույքը համալրվեց վթարափրկարարական ամենագնացներով


  
դիտումներ: 367

Փետրվարի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Է. Ապրիամովը ներկա գտնվեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի 2017 թ. պլանով նախատեսված վերջին խմբաքանակի հանձնման արարողությանը:

Փոխնախարարը շրջեց նաև կենտրոնի Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը զինված է գերարդիական կապով՝ այդ թվում արբանյակային համակարգով, պահուստային սերվերներով, ժամանակակից մոնիտորներով և այլն:

Մարդասիրական կենտրոնին տրամադրված գույքի այս խմբաքանակը ներառում է 2 միավոր «ԿԱՄԱԶ» մակնիշի АСА 20 վթարափրկարարական մեքենա և 20 միավորանկարգել՝նախատեսված ԱԻՆ ՀՆՓԱԻԿ (Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն) ջոկատիհամար: «ԿԱՄԱԶ» մակնիշի վթարափրկարարական մեքենաներնունեն 6x6 քարշակային համակարգ, օժտվածենբարձրանցանելիությամբևկարողենաշխատելդժվարանցանելիլեռնայինգոտիներում: Դրանք կահավորված եննաև ճանապարհատրանսպորտային պատահարներին և կենցաղային կանչերին արձագանքելու համար անհրաժեշտ փրկարարական տեխնիկայով ու սարքավորումներով՝ փրկարարական սղոց, հիդրավլիկ աքցան ու մկրատ, հոսանքի գեներատորներ, լուսարձակներ, ծխաքաշ,գազահատիչ,պոմպեր և այլն՝ քաղաքային պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարներին և կենցաղային նշանակության կանչերին արձագանքելու համար: Այս մեքենայիկարևոր հատկանիշներից է կռունկ-մանիպուլյատորի առկայությունը, որը տարատեսակ արտակարգ իրավիճակներում կօգտագործվի մինչև 2 տոննա ծանրություն բարձրացնելու համար:

Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Ռուս-հայկականմարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: