Հայերեն   English   Русский  

​Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է պաշտոնեական կեղծիք կատարած քննիչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը


  
դիտումներ: 627

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկքննչականծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է,

որ ՀՀքննչականկոմիտեիՍյունիքիմարզայինքննչականվարչությանհատկապեսկարևորգործերովքննիչ Հրանտ Մելիք-Քարամյանը անձնական դրդումներով կեղծ տվյալներ է մտցրել իր վարույթում քննված քրեական գործի փաստաթղթերում:

Այսպես, Հրանտ Մելիք-Քարամյանը 25.11.2016թ.-ին վարույթ է ընդունել խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով որպես մեղադրյալներ գրավված Գ. Պ.-ի նկատմամբ15.05.2017թ.-ին որպես խափանման միջոց կիրառել է կալանավորումը: Սակայն նախքան կալանավորին ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը՝ 2017 թվականի մայիսի 15-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, քննիչ Հ. Մելիք-Քարամյանը կազմել և վերջինիս ստորագրմանն է ներկայացրել նախաքննության ավարտի վերաբերյալ մեղադրյալին հայտնելու և քրեականգործի նյութերին, իբր, ծանոթացնելու մասին նախապես կազմված արձանագրություն` բաց թողնելով գործողության կատարման ժամանակի և վայրի մասին տեղեկությունները:

Այնուհետև հիշյալ քննիչը քրեական գործովնախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործինյութերը ծանոթացրելէ գործով մյուս մեղադրյալներին և նրանց պաշտպաններին: Դատավարության մյուս մասնակիցներին քրեական գործի նյութերը ծանոթացնելուց հետոՀ. Մելիք-Քարամյանը պարտավոր է եղել մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ քրեական գործի նյութերը ծանոթացնել նաև մեղադրյալ Գ. Պ.-ին և դրա մասին կազմել համապատասխան արձանագրություն: Փոխարենը, այլ քաղաք՝ Գորիս չմեկնելու և իրպարտականությունները չկատարելու՝քրեական գործի նյութերը մեղադրյալԳ. Պ.-ի ծանոթացմանը չներկայացնել ու հանգամանքը քողարկելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, մեղադրյալԳ. Պ.-իկողմից նախկինում ստորագրված արձանագրությունում դրա կատարման վայրի, ժամանակի և արձանագրությունում նշված ծավալով քրեական գործի նյութերին մեղադրյալին ծանոթանացնելու վերաբերյալ մտցրել է կեղծ գրառումներ, թե իբր, 2017 թվականի մայիսի 25-ին` Գորիս քաղաքում, 3 հատորից բաղկացած քրեական գործի նյութերը ներկայացրել է Գ. Պ.-ի ծանոթացմանը, և վերջինս ծանոթանալուց հետո միջնորդություներ չի ներկայացրել: Մինչ դեռ իրականումՀ. Մելիք-Քարամյանը 2017 թվականի մայիսի 25-ին չի այցելել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և քրեական գործի նյութերը չի ներկայացրել մեղադրյալի ծանոթացմանը:

Միաժամանակ հիշյալ քննիչը մեղադրական եզրակացությանը կից հավելվածում նույնպես մտցրել է կեղծ տեղեկություններ՝ նշելով, թե իբր, մեղադրյալ Գ. Պ.-ն 2017 թվականի մայիսի 25-ին ծանոթացել է քրեական գործի նյութերին:

Այսպիսով, պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ինմասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:






Մեկնաբանություններ - 2

Հրանտ Մելիք-Քարամյան     06.06.2018 Հետեւեք վերջնական որոշմանը հակառակ դեպքում կհանդիպենք դատարանու

Հրանտ Մելիք-Քարամյան     06.06.2018 Հետեւեք վերջնական որոշմանը հակառակ դեպքում կհանդիպենք դատարանու
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: