Հայերեն   English   Русский  

Ջասթին Թերուն և Ջենիֆեր Էնիսթոնը հաճախ վիճում են հարևանի պատճառով


  
դիտումներ: 1148

Ջենիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն փողոցում խաղաղություն չեն գտնում ոչ փողոցում, որտեղ նրանց մշտապես հետևում են պապարացիները ոչ տանը, քանի որ նրանց կողքին ապրում է Նորման Ռեսնիկաուն, որին զույգը դատի տվել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ տղամարդու պատճառով դերասանուհին հրաժարվում է միայնակ մնալ Նյու Յորքի իրենց բնակարանում, իսկ ամուսինը նրան չի հասկանում: Իսկ այդ ամենից, ամուսինների հարաբերությունները լարվում են: Գրում է Spletnik.ru-ն:

Վերջին տեղեկության համաձայն՝ հոլիվուդյան զույգն իրենց հարևանին լրտեսության մեջ է մեղադրել, իսկ դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է: Նախորդ տարի հարևանին դատի տված Թերուն ապացույցներ է ներկայացրել, որ Ռեսնիկաուն լրտեսում է իրենց և լուսանկարում պատուհանից:

«Ջենիֆերը տանել չի կարողանում, երբ իրեն լրտեսում են: Սա նրա և Ջասթինի համար մեծ փորձություն է դարձել»,- հայտնել է աղբյուրը:

Ավելի վաղ Թերուն իր հարևանի դեմ դատական հայց էր ներկայացրել՝ մեղադրելով նրան իրենց տան վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելու մեջ և լուսանկարել, թե ինչպես է հարևանը իրենց տանը հարձակում գործում վերանորոգման աշխատանքներն իրականացնող աշխատակիցների վրա; Իսկ Ռեսնիկաուն դատարան է դիմել դերասանների շների առաջացրած աղմուկի պատճառով և ամբողջական ձայնամեկուսացում պահանջել:

Բացի այդ DailyMailTV- ին տված հարցազրույցի շրջանակներում Նորման Ռեսնիկաուն հայտարարել էր, որ մի քանի տարի առաջ Ջասթինի հետ լավ ընկերներ են եղել, սակայն հարաբերությունները վատացել են, քանի որ դերասանը «դադարել է հոգ տանել այն մարդկանց մասին, ովքեր ապրում են ներքևի հարկում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: