Հայերեն   English   Русский  

Ստորագրվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը


  
դիտումներ: 761

Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը։

Ստորագրման արարողությանը ներկաներին ուղղված իր խոսքում արտգործնախարար Նալբանդյանն ասաց. «Անցած տարին նշանավորվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանա­գիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Հայաստանի և Ճապոնիայի քաղաքական հարաբերություններն ան­ցել են զարգացման նշանակալի ճանապարհ, որի ընթացքում երկու մայրաքաղաքներում դեսպանությունների բացումն, անկասկած, իր դրական ազդեցությունն ունեցավ հարաբերությունների առավել ակտիվացման համար»:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների միջև առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ, և Հայաստանը պատրաստ Է համատեղ ջանքերով այն լիակատար օգտագործել: ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանն առաջինն է, ում հետ Ճապոնիան Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպա­նության մասին համաձայնագիր է ստորագրում, և մենք դա բարձր ենք գնահատում՝ համոզված լինելով, որ այս փաստաթուղթը նոր խթան կարող է հանդիսանալ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: