Հայերեն   English   Русский  

​ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը Եվրոպայում


  
դիտումներ: 374

ԱՄՆ-ն մեծացնում է Եվրոպայում իր սպառազինությունների և ռազմական ստորաբաժանումների քանակը: Այս մասին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ներկայումս՝ երկար տարիներ հետո, երբ Միացյալ Նահանգները կրճատել էր իր ներկայությունը Եվրոպայում, Վաշինգթոնն ընդհակառակը, մեծացնում է իր ռազմական ներկայությունը զինվորականնների, սպառազինությունների քանակն ավելացնելով և ֆինանսապես: ԱՄՆ-ն հավատարիմ է մնում դաշինքին », - ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը դաշինքի գործերին շատ հավանական է և որ Վաշինգթոնը հաստատում է դա ոչ միայն խոսքով, այլև գործով:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում հայտարարել էին, որ Ռուսաստանի հետ «նոր սառը պատերազմի» և սպառազինությունների մրցավազքի չեն ձգտում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: