Հայերեն   English   Русский  

​Ողբերգություն Մեծ Բրիտանիայում


Գնացքը ջախջախել է մեքենան, որով 15-ամյա տղան և իր պապիկը գնում էին ֆուտբոլային հանդիպման


  
դիտումներ: 806

Այսօր Բրիտանիայի Արևմտյան Սասեքսում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել են երկու հոգի: Գնացքը ընթանալով մեծ արագությամբ հարվածել է երթուղով անցնող մեքենային:

Գնացքը հարվածել է երթուղով անցնող մեքենային

Արդյունքում մեքենան կիսվել է երկու մասի:

Ականատեսների հավաստմամբ վթարից հետո մեքենան անմիջապես սկսել է վառվել: Մեքենայում եղող երկու ուղևորներն էլ տեղում մահացել են:

Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր ժամը 9-ի սահմաններում, Արևմտյան Սասեքսի Հորշամ քաղաքում:

Վկաներից մեկի հավաստմամբ մեքենան, դարպասների մոտ խոչընդոտի չհանդիպելով, անցել է անվտանգության գոտին:

Daily Mirror-ին տված հարցազրույցում Ֆիլիպ Պակերը ասել է, որ գնացքի արագությունն այնքան մեծ է եղել, որ հարվածից հետո մեքենայի երկու հատվածները հայտնաբերվել են մի քանի յարդ հեռավորության վրա:

Վթարից հետո գնացքից տարհանվել է շուրջ 150 մարդ: Բրիտանական տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները ժամանել են շատ արագ:

Նրանք քննում են դեպքի հանգամանքները՝ պարզելու համար տեղի ունեցած վթարի պատճառնները:

Դետեկտիվ տեսուչ Բեթ Ուոքերի խոսքով, ոստիկանության ողջ անձնակացմը այս դժվար պահին կանգնած է զոհվածների հարազատների կողքին:

Դեպքի հանգամանքների բացահայտմամբ զբաղվիում է նաև երկաթգծի դեպքերի քննության բաժինը:

Գնացքի ուղևորներից շատերը տեղափոխվել են մոտակա Sumners Ponds ճամբար, որտեղ վերջիններիս ապահովել են տաք խմիչով մինչև երկաթուղային փոխադրման ավտոբուսների ժամանելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: