Հայերեն   English   Русский  

Վահե Բադալյանը հաղթական մեկնարկ ունեցավ Ստրանջայի մրցաշարում


  
դիտումներ: 369

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը:

Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Չինաստանի ներկայացուցչին:

Այսօր ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը.

Հիշեցնենք, որ հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Սոֆիա է մեկնել 7 բռնցքամարտիկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: