Հայերեն   English   Русский  

Մատենադարանի գիտական մասնաշենքից գողացել են արժեքավոր ափսեներ. Shamshyan.com


  
դիտումներ: 2773

shamshyan.com-ը հայտնում է.

Երեկ՝ փետրվարի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել է, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գողություն են կատարել։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կ. Գրիգորյանը, ով աշխատում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ որպես դասախոս, հայտնել է, որ գողացել են արույրից (լատուն) պատրաստված ափսեներ։

Վնասի չափը ճշտվում է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: