Հայերեն   English   Русский  

Հայաստանում գործի դրված նախադպրոցական կրթության ՅՈՒՆԻՍԵՖ-ի այլընտրանքային մոդելի առաջին արդյունքները


  
դիտումներ: 2519

Ս.թ. փետրվարի 28-ին ժամը 10:30 ՄԱԿ-ի գրասենյակի ընդունելության սրահում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կներկայացնի փոքր համայնքների համար նախատեսված վաղ մանկական ուսումնառության ծախսարդյունավետ մոդելի առանձնահատկությունները:

Նախադպրոցական կրթություն

Մոդելը նախկինում փորձարկվել է Սյունիքի մարզի ութ փոքր համայնքներում 2014-2015թթ., որից հետո գործի է դրվել Լոռվա մարզի Թումանյանի խոշորացված համայնքի Աթան, Ահնիձոր, Շամուտ և Մարց բնակավայրերում:


Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան՝
- ՀՀ տարածքային կառավարման նախարար պրն. Դավիթ Լոքյանը,
- ՀՀ կրթության և գիտության փոխնախարար պրն. Դավիթ Սահակյանը,
- Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայը:

Այլընտրանքային նախադպրոցական ծառայության հայեցակարգը հիմնված է միջազգային ուսումնասիրությունների վրա, որոնք փաստում են, որ մանկապարտեզ հաճախելու տևողությունը (տարիների առումով) ավելի մեծ նշանակություն ունի 3-6տ. երեխայի ապագայի համար, քան օրվա ընթացքում հաստատությունում անցկացրած ժամերը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների՝ ՀՀ ԿԳ և ՏԿԶ նախարարությունների հետ համատեղ մշակել է մոդելի իրավական և ռազմավարական հիմնավորումների շրջանակը: Դրա մաս են կազմում ծախսերի մանրակրկիտ վերլուծությունն ու նախադպրոցական կրթության ոլորտի դաստիարակների համար նախատեսված մեթոդաբանական գործիքակազմը:

Միասին այս գործիքները ապահովում են Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքի նախագծի լրամշակման համար համապատասխան գիտական հենք, որը կքննարկվի միջոցառման ընթացքում:

Ավելին այստեղ՝

Ծրագրի մեկնարկի մասին՝
25-ը մայիսի, 2017թ. - Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի երեխաների համար կստեղծվի որակյալ վաղ ուսումնառության հնարավորություն՝ այլընտրանքային նախադպրոցական ծառայության մոդելի իրականացման միջոցով,http://uni.cf/2otJD1U

Կենտրոնների մեկնարկի մասին՝
19-ը սեպտեմբերի, 2017թ. - Լոռու մարզի Ահնիձոր և Մարց գյուղերի երեխաները կհաճախեն իրենց բնակավայրերում գտնվող առաջին նախադպրոցական կրթության կենտրոններ, http://uni.cf/2GO89RQ0





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: