Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն լրացուցիչ 3,7 միլիարդ եվրո է հատկացրել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար


  
դիտումներ: 718

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել միգրացիոն ճգնաժամի լուծման համար լրացուցիչ 3.7 մլրդ եվրոյի հատկացման որոշմանը: Այս մասին տեղեկացնում է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Եվրամիության խորհուրդը հաստատել է միգրացիայի խնդիրների լուծման համար լրացուցիչ 3.7 մլրդ եվրոյի հատկացումը», - նշվել է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Եվրոպական ներդրումային բանկի միջոցները կուղղվեն պետական և մասնավոր սեկտորի նախագծերին, որոնք կոչված են «ռազմավարական կերպով լուծում տալ միգրացիայի արմատական պատճառներին»:

Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ երկիրը գրեթե ավարտել է ԵՄ միգրացիոն ծրագրի շրջանակներում փախստականների ընդունելությունը:

ԵՄ անդամ երկրներում միգրացիոն ճգնաժամը գագաթնակետին հասավ 2015 թ. ամռանը և այդ ժամանակից ի վեր շարունակում է մնալ համայնքի հիմնական խնդիրներից մեկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: