Հայերեն   English   Русский  

Գարնանային արձակուրդը դպրոցներում կմեկնարկի մարտի 19-ին


  
դիտումներ: 2926

Հայաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդը առաջին դասարանցիների համար կմեկնարկի մարտի 19-ին և կտևի մինչև ապրիլի 1-ը ներառյալ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:

«Համաձայն պլանի՝ երկրորդից տասներկուերորդ դասարանի աշակերտներին գարնանային արձակուրդը կտրամադրվի մարտի 26-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ»,- ասել է Մակյանը:

Ըստ կարգի՝ դպրոցները կարող են գարնանային արձակուրդի համար հատկացված օրերը միացնել ձմեռային արձակուրդին: Նախարարությունում այդպիսի դիմումներ եղել են դեռևս դեկտեմբերին: «Մայրաքաղաքից և մարզերից 13 դպրոցներ գարնանային արձակուրդը միացրել են ձմեռայինին: Պատճառները եղել են տարբեր, օրինակ՝ ջեռուցման խնդիրները»,-ասել է Մակյանն ու հավելել, որ այդ դպրոցների աշակերտներն այս տարի գարնանային արձակուրդ չեն ունենա:

Գարնանային արձակուրդ չունեցող դպրոցներից են Երևանի 17 և 16 հատուկ դպրոցները, Տեսողության խանգարմամբ երեխաների հատուկ դպրոցը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի մանկավարժական համալսարանի ավագ դպրոցները, Կարբիի միջնակարգ դպրոցը, Մեծամորի ավագ դպրոցը, «Փոքր Մհեր» կրթահամալիրը և մի քանի այլ դպրոցներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: