Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը հայտարարել է «հայրենիքի միավորման նոր պատմություն» սկսելու մտադրության մասին


  
դիտումներ: 305

Հարավկորեացի հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ մտադիր է «հայրենիքի միավորման նոր պատմություն» սկսել: Այդ մասին հաղորդում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվում է, Կիմ Չեն Ընը ցանկություն է հայտնել խթանել միջկորեական հարաբերությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի պատվիրակության հետ քննարկել է բազմակողմ երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Կիմ Չեն Ընը հանդիպում է ունեցել Հարավային Կորեայի նախագահի հատուկ ներկայացուցիչների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: